Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռեպրեսիոն առաջին ալիքը ուղղված է լինելու Ագարակ-Մեղրի ուղղությամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը կառավարական ամառանոցների դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ այս պահին նման ռեպրեսիաների մեկնարկի մասին տեղեկություն չունի, հենց լինի՝ կիմանա։
Սյունիքում Փաշինյանին հայհոյանքներով դիմավորելու մասին Վահե Հակոբյանը հակված է մտածելու, որ Նիկոլ Փաշինյանին այսօր «էշ-էշ տարան և գցեցին այդ պրոբլեմի մեջ»։
«Նիկոլ Փաշինյանին էլեմենտար տարան և գցեցին ծուղակը, ուզենալով, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, քանի որ Փաշինյանի Սյունիք այցին նախորդեց ՀՀ նախագահի այցը, ԱՄՆ դեսպանն էր այնտեղ և այլն։ Հակված եմ մտածելու, որ իրեն էշ-էշ տարան և գցեցին այդ պրոբլեմի մեջ»,-ասաց նա։
Վահե Հակոբյանը նշեց, որ Կապանում 2000-ից ավելի ոստիկան է կուտակված, էլ չասած՝ «Ալֆա» ջոկատը, Փաշինյանը վերադարձել է, բայց Պապիկյանը մնացել է այնտեղ։
«Պապիկյանը այլ քաղաքականություն է որդեգրել, հրավիրում է՝ ում կարող է, քեզ ի՞նչ է պետք՝ հո՞ղ է պետք, օրինական, ապօրինի՝ ի՞նչ ես ուզում, աշխատանք, բան, դու ունես դա»,-ասաց նա։
Վահե Հակոբյանը վստահ չէ, թե առաջիկայում ընտրություններ կլինեն։ «Համոզված եմ, որ այս ամեն ինչը արվել է հատուկ նրա համար, որ ինքը հետ կանգնի արտահերթ խորհրդարանական ընտրություններից»,-ասաց նա։
Նշենք, որ Սյունիքից վերադարձող Փաշինյանին բողոքի ակցիայով դիմավորելու համար կառավարական ամառանոցների առջև հավաքված ՀՅԴ մի շարք անդամների ոստիկանները բերման են ենթարկել։
Մանրամասն՝ տեսանյութում․