Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» ընկերությունը Հայաստանում հեռարձակման հնարավոր դադարեցման մասին նախնական ծանուցումներ չի ստացել, թեև դա նախատեսված է համաձայնագրերով: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը դա բացատրել էր նրանով, որ ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք։ Նրա խոսքով` ռուսական ալիքի սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։
Հեռուստաընկերությունից նշում են, որ առաջացած պարտքի պատճառները բացառապես տեխնիկական են։
«Մեր ընկերությունը ուշադիր հետևում է իր պարտավորությունների կատարմանը, որպեսզի գործող պայմանագրի խախտումներ թույլ չտա։ Մենք կապ ենք հաստատել հայկական կողմի հետ, այսօր հաստատել են, որ բոլոր վճարումները ստացված են, և մենք սպասում ենք առաջիկա ժամերին Երևանի մուլտիպլեքսում Առաջին ալիքի հեռարձակման վերսկսմանը»,-նշել են մամուլի ծառայությունից։