Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հրազդանում քաղաքապետի ընտրություններ են: Մրցակցում են երեք թեկնածու, ՀՀԿ-ից Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Արթուր Միսակյանը: Արձանագրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անվճար երթուղի» մակագրությամբ ավտոբուսներ Հրազդանում, որոնք ընտրողներ էին բերում: Ավտոբուսն ուղղորդող մի քանի տղաների
Yerkir.am-ի թղթակիցը հարցրեց, թե ովքեր են, որտեղից են եկել, տղաները պատասխանեցին. «Արտաշատից ենք, տուրիստ ենք եկել»: