| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանը մեծ դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցման գործում. Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բաց է միջպետական լայն համագործակցության համար: Նա հանդես է գալիս ՄԱԿ-ի շրջանակներում համաշխարհային գործերում առանցքային դերի պահպանման և ամրապնդման օգտին: Մոսկվան փորձում է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը:
«Մենք արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակը կայունացնելու, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար: Ռուսաստանը մեծ դեր խաղաց Լեռնային Ղարաբաղի տարածքում զինված հակամարտությունը դադարեցնելու գործում»,- շեշտել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը հավելել է, որ փոխադարձ հարգանքի հիման վրա է, որ Մոսկվան հարաբերություններ է կառուցում աշխարհի պետությունների բացարձակ մեծամասնության հետ Ասիայում, Լատինական Ամերիկայում և Եվրոպայում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետևողականորեն ընդլայնում է համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության, ԲՐԻՔՍ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի դաշնակից երկրների հետ: