|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գերմանիան մեծ օգուտ է քաղում գլոբալ կարգի կանոններից եւ պետք է մեծ դեր ունենա դրա հաջողության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը: Այս մասին տեղեկացնում է DW-ը:
Նրա խոսքով՝ դաշնակիցները ավելի հաճախ են Բեռլինին խնդրում ակտիվ դեր ունենալ գլոբալ անվտանգության գործում: «Մեր երկիրն իր տնտեսական եւ տեխնոլոգիական կարողությամբ, իր աշխարհառազմավարական դիրքով եւ գլոբալ շահերով պարզապես չի կարող մի կողմ քաշվել եւ հետեւել: Գերմանիան պետք է մասնակցի միջազգային դեբատներին եւ դրանք առաջ տանի»,- ասել է նա:
Նա խոստացել է մինչեւ 2031 թվականը մեծացնել պատշպանական ծախսերը մինչեւ 2%: Այժմ Գերմանիան փորձում է մեծացնել ծախսերը մինչեւ ՀՆԱ 1,5%՝ մինչեւ 2024 թվականը:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարը Բեռլինին կոչ է արել ավելի ակտիվ դեր ունենալ արտասահմանում ռազմական գործողություններին: «Գերմանիան պետք է հասկանա այն փաստը, որ մենք, ինչպես եւ աշխարհում ցանկացած երկիր, ունի իր ռազմավարական շահերը»,- ասել էր Կրամպ-Կարենբաուերը: