Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-05-05 13:20
Հասարակություն

Լենա Նազարյանը պատվաստվել է չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութով

Լենա Նազարյանը պատվաստվել է չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութով

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական ընկերության «ԿորոնաՎակ»  (CoronaVac) պատվաստանյութով։ Այս մասին Լենա Նազարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար), ինչի համար շատ շնորհակալ ենք։

«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո:

Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը։

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից;

Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար»։