|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Թուրքերի կողմից զավթված Կիպրոսի հյուսիսային մասում ձևավորված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը ժամանակ հայտարարել է. «Ես շատ դժգոհ եմ կատարվածից: Մենք՝ մուսուլմաններս, պայքարում ենք այս հողում մեր հավատքի համար՝ սկսած 1571 թվականից (օսմանցիների կողմից Կիպրոսը բռնազավթելու տարուց): Երբեք չի կարող լինել այնպիսի իրավիճակ, ինչպիսին է Ղուրանի դասընթացների փակումը: Իրավիճակն անմիջապես կշտկվի: Կրոնի ազատությունը սահմանադրական իրավունք է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Կիպրոսի Սահմանադրական դատարանը փաստացի որոշում էր կայացրել փակել Ղուրանի դասընթացները երկրում՝ հիմնավորմամբ, որ դրանք հակասում են աշխարհիկության սկզբունքին: Որոշմանը ծայրաստիճան բացասաբար են արձագանքել Թուրքիայի նախարարները, քաղաքական գործիչները և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ Թուրքիայի աշխարհիկ հատվածը ողջունել է ՍԴ-ի որոշումը։