Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը հունիսի 5-ին միաձայն ընդունել է պետական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսուցման վերաբերյալ 1336 օրինագիծը. հայտնում է Asbarez.com-ը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Դաֆնա Ջենեթին և Էմիլի Սիրոտային, սենատորներ Սթիվ Ֆենբերգին և Դենիս Հիսեյին, ինչպես նաև պալատի «պատվավոր հայ» անդամներ Դանեյա Էսգարին և սենատոր Դոմինիկ Մորենոյին՝ այս օրինագծին աջակցելու և այդ գործընթացում ի սկզբանե հայ համայնքին ներգրավելու համար։
Կոլորադոյի նահանգի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Դանեյա Էսգարը Twitter-ում նշել է, որ «երբեք չէր լսել Հայոց ցեղասպանության մասին, մինչև որ այդ մասին իրեն պատմեց հայ ընկերը» և չի հասկանում, թե ինչու իրենք երբեք չեն խոսացել այդ ազգի (հայերի) ցեղասպանության մասին։ «Մենք պետք է անենք ավելին։ Մեզ համար կարևոր է, ուսանողների սովորեցնել այդ հրեշագործությունների մասին», - նշել է Էսգարը։
Նախատեսվում է, որ օրինագիծը կքննարկվի Կոլորադոյի Սենատում, այնուհետև այն կուղարկվի նահանգապետի ստորագրությանը: