կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-02 14:26
Քաղաքական

Կիպրոսի խորհրդարանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել

Կիպրոսի խորհրդարանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել
Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։