Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի վերաբերյալ հասցեագրվել է 2952 դիմում-բողոք:
Ինչպես տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են հետևյալին.
∙ Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա սոցիալական աջակցության խնդիրներ (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն),
∙ Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներ,
∙ հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում) վճարումների կատարման անհնարինություն, դադարեցված մատակարարումների վերականգնում,
∙ սոցիալապես անապահով ընտանիքներին պարենային օգնության տրամադրման խնդիրներ,
∙ պաշտպանիչ դիմակ չկրելու պատճառով վարչական արձանագրություններ կազմելու և բերման ենթարկելու խնդիրներ,
∙ աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներ,
∙ Պարետի որոշմամբ սահմանված նմուշի տեղաշարժման թերթիկի լրացման կարգի, դրա բացակայության պատճառով Ոստիկանության բաժին բերման ենթարկելու կամ վարչական տույժի ենթարկելու խնդիրներ,
∙ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներ,
∙ վարկային կազմակերպությունների կողմից սեղմ ժամկետներում վարկային պարտավորություններ կատարելու անհնարինություն,
∙ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավոր ազգականների և փաստաբանների՝ COVID-19 և արտակարգ դրությանը վերաբերող բողոքներ,
∙ կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներ՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբեր լինելով,
∙ Կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու խնդիրներ,
∙ Կրթության իրավունքին (համապատասխան տեխնիկական միջոցի, ինչպես նաև այն ձեռք բերելու հնարավորություն չունենալու պատճառով երեխաների՝ հեռավար կրթությանը չմասնակցելուն) վերաբերյալ խնդիրներ,
∙ Ընտանիքների վերամիավորում և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում և աշխատել է 24-ժամյա ռեժիմով։