Փոխարժեքներ
09 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1014 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 206 142-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 3817 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Ապրիլի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 964 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4781-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 882 է, ընդհանուր առողջացածներինը՝ 185 125, փաստացի բուժվողներինը՝ 16 236 (մեկ օրում ավելացել է 102-ով): Մեկ օրում արվել է 4950 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 920 423 թեստ: