Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ԲՏԱ նախարար նշանակված Հայկ Չոբանյանի առաջին որոշումներից մեկն այն է եղել, որ նա աշխատանքից ազատել է նախարարի խորհրդական Ջահան Հովհաննիսյանին: Արտաքուստ սովորական աշխատանքային հարաբերություններ են, սակայն բանն այն է, որ այս պարագայում գործ ունենք անձի հետ, որի ավանդը մեր երկրին ու ժողովրդին բավականին մեծ է: Բոլոր իշխանություններն էլ նրա հանդեպ յուրահատուկ վերաբերմունք են ունեցել՝ իր կատարած հերոսությունների համար: Ճիշտ է, նրա մասին նաև գիրք է գրվել, սակայն նրա բազմաթիվ սխրագործությունների մասին, որպես կանոն, չի բարձրաձայնվում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ԲՏԱ նորանշանակ նախարարը Հովհաննիսյանին ասել է, թե «մեր մոտեցումները չեն համապատասխանում Ձեր մոտեցումներին»: Ուշագրավ է, որ մոտեցումների մասին խոսվել է նրանց... առաջին ու վերջին հանդիպման ժամանակ, այսինքն, մինչ այդ որևէ զրույց, առնչություն, տեսակետների փոխանակում չի եղել: Մյուս կողմից՝ խորհրդանշական է, որ պետության համար զգալի գործ արած, պետականության դիրքերից հանդես եկած մարդու մոտեցումները չեն համապատասխանում իշխանության ներկայացուցչի մոտեցումներին...»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում