Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ներկայացրել էինք հայտարարություն, որով գնահատական էինք տվել Ադրբեջանի գործողություններին, Հայաստանի իրավիճակին, և կոչով դիմել էինք և՛ միջազգային հանրությանը, և՛ Արցախի, և՛ Հայաստանի ժողովրդին և առաջարկել էինք այն մոտեցումները, որոնք անհրաժեշտ էին այսօր Հայաստանում ու Արցախում, հատկապես Արցախի հումանիտար ճգնաժամի հետ կապված իրավիճակում ելքեր էինք առաջարկել, և ասել, թե ինչ պետք է անեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Մեր նախաձեռնությունը եղել է երեկ, այդ նախաձեռնությունը հիմք էր, որպեսզի այսօր արտահերթ նիստ տեղի ունենար, սակայն Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը, մանր խորամանկության դիմելով՝ այսօր ներկայացրել է մի հայտարարության տեքստ, որով նախաձեռնել է այսօրվա արտահերթը, փաստացի, տապալելով ընդդիմության նախաձեռնությունը, և խնդիրը այն չէ, որ իրենք էին նախաձեռնել, խնդիրն այն է, թե ինչ էին իրենք նախաձեռնել։ Այդ հայտարարության տեքստը, որը ներկայացրել էր Քաղաքացիական Պայմանագիրը, որպես գնահատակ, և գործողություններ, ի պատասխան Ադրբեջանի հանցավոր և սադրիչ գործողությունների, փաստացի աշխատելու է Հայաստանի և Արցախի դեմ, դա թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող հայտարարություն էր, որովհետև կա հստակ փիլիսոփայական և գաղափարական տարբերություն մեր և իրենց հայտարարությունների միջև»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ի հայտարարության հիմքում այն է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, իրենց հայտարարության մեջ ճիշտ հակառակը՝ իրենք շեշտում են, որ Արացխը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունները, և հատուկ շեշտում են, որ ՀՀ մեր օրենսդրության շրջանակներում, ունի հանձնառություն անվտանգության և իրավունքների ապահովման առումով Արցախի մասով․
«Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներկայացրած հայտարարության մեջ Հայաստանը իր ձեռքերը լվանում է Արցախից, ամբողջ պատասխանատվությունը գցում են միայն ռուս խաղաղապահների վրա, որ իրենք էլ թող գնան այդ ճանապարհը բացեն, Լաչինի միջանցքի մասին է խոսքը, և , ըստ էության, Հայաստանը ոչինչ չունի անելու։ Այն ամեն ինչը, որ հիմա տեղի է ունենում Արցախի շուրջ, բացի այն, որ հետևանք է Ալիևի ռազմաքաղաքական վարչախմբի հակահայկական, ցեղասպանության ձգտող քաղաքականության, և նոր պատերազմի բերող քաղաքականությանը, այլ նաև հետևանք է Նիկոլ Փաշինայնի վարած քաղաքականության, սրա մեջ ինքը նույնպես ունի ուղղակի պատասխանատվություն, ինչ-որ հիմա տեղի է ունենում Արցախում, որովհետև Նիկոլ Փաշինյանը Պրահայում փաստացի հայտարարել է , և ընդունել, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ընդունել է, որ Ալիևը , Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում պետք է շփվի ղարաբաղցիների հետ, և ընդունել է, որ Հայաստանը այդտեղ ոչինչ չունի անելու։ Այս մասին Ալիևը հայտարարեց Աստանայում, որը հակազդեցություն չստացավ Փաշինայնի կողմից»,- ասաց նա։