Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 13, խարդախության և յուրացման կամ վատնման` 8-ական, ընտանեկան բռնության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, խուլիգանության՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, թմրանյութի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի և խոշտանգման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։