կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 15:28
Հասարակություն

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 13 վթար. 15 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 13 վթար. 15 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 38, անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ծեծի՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց մաքսանենգության փորձի, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելու, փաստաթուղթ կեղծելու, դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ 1-ական դեպք։

 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: