կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-07 13:31
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է ոչ միայն արտագաղթը կանգնեցնենք, այլեւ գաղթի անիվը հակառակ պտտենք․ Ռոբերտ Քոչարյան

Մեր երկրի առջեւ կանգնած է 2 կարեւորագույն խնդիր՝  անվտանգությունը եւ տնտեսական իրավիճակը։ Ցավոք, անվտանգության հարցերում ունենք լրջագույն պրոբլեմներ, եւ դաշինքի նպատակը այսօրվա խայտառակ, անընդունելի վիճակից երկիրը դուրս բերելն է։ Բանակ, անվտանգության ծառայություններ, սահմանների պաշտպանություն, ներքին անվտանգություն եւ մի շարք այլ լրջագույն հարցեր։ Երկրում կա գործազրկություն, աղքատության աճ, ներքին մթնոլորտից բխող արտագաղթ Հայաստանից։ Մենք շատ հստակ ասում ենք, որ այն թիմն ենք, որն ի վիճակի է այս հարցերի լուծումը տալ,-Մեղրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ պետք է նույնիսկ ճանապարհների ճակատագիրն է վտանգված։ Հյուսիս-հարավը, օրինակ, որի շինարարությունը սկսվել է կենտրոնից, պետք է շատ արագ տեղափոխվի Սյունիք՝ Հայաստանի հարավային դարպաս։ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ այսօր արտագաղթի ճգնաժամ է, ինչը իրենք պետք է կանգնեցնեն։

«Մենք նաեւ ասում ենք, որ այս իշխանությունը, որը հասցրել է այս վիճակին, չի կարող լուծումներ տալ, քանի որ իրենք հեղինակն են եւ աղբյուրը այսօրվա ստեղծված ճգնաժամի։ Նաեւ բարոյահոգեբանական ճգնաժամ է երկրում։ Այսպիսի բեւեռացած հասարակություն Հայաստանում ես չեմ հիշում, ժողովրդի սպասելիքների մեջ անորոշություն եւս չեմ հիշում։ Վերջին երկու շաբաթում բազմաթիվ շփումներ ենք ունեցել։ Միշտ հարցնում են՝ ի՞նչ է լինելու, ո՞ւր ենք գնում։ Սա չպետք է հիմնական մտահոգող հարցը լինի։ Ո՞րն է արտագաղթի այդպիսի մեծ թվերի պատճառը։ Մենք սա անվանում ենք փախուստ երկրից, եւ մենք պետք է անենք ամեն ինչ, որ այդ փախուստը ոչ միայն կանգնեցնենք, այլ հետ պտտենք։ Այդ փորձը ունենք։ Իմ նախագահության վերջին երեք տարիներին, դա միակ 3 տարին էր անկախությունը ձեռք բերելուց հետո, որ մենք ունեցել ենք դրական սալդո, երբ մարդիկ սկսել են վերադառնալ Հայաստան»,-մեղրեցիների հետ հանդիմանը ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում