|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարը հայտնվել է ՆԱՍԱ-ի (ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) կազմակերպած լուսանկարների մրցույթի եզրափակիչում։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով ռուսական «Սպուտնիկ» գործակալության թուրքերեն ծառայության կայքէջում հրապարակված լուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նշյալ լուսանկարի հեղինակը տիզերագնաց Քեյթ Ռուբինսն է։ Վերջինս այդ պատկերն անմահացրել է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին։ Լուսանկարի հեղինակը Վանա լիճը բնութագրել է որպես աշխարհում աղի ջուր ունեցող ամենամեծ լիճ։
Լուսանկարների մրցույթին ի սկզբանե ներկայացված է եղել 32 լուսանկար, իսկ Վանա լճի լուսանկարի հետ եզրափակիչում է հայտնվել 2012 թ․ տիեզերագնաց Դոն Փեթիթի կողմից արված մի պատկեր, որում երևում են Ամերիկա մայրցամաքի ուղղությամբ շարժման մեջ գտնվող աստղեր։
Եզրափակիչում հայտնված լուսանկարներից մեկն ընտրելու համար քվեարկությունը նախատեսվում է կազմակերպել ապրիլի12-ին։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net