| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սույն թվականի փետրվարի 28-ին, ժամը 17։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում կկազմակերպվի սեմինար՝ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայիս աշխարհաքաղաքական դեպքերի զարգացման համատեքստում» խորագրով։ Գլխավոր բանախոսը կլինի թյուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանախոսը կանդրադառնա այժմյան աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին ընթացող Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և կմեկնաբանի այն բոլոր վտանգները, սպառնալիքներն ու ռիսկերը, որ կարող են ի հայտ գալ այդ գործընթացի ժամանակ և դրա հետևանքով։
Մուտքն ազատ է․ հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Ամսաթիվ` 2022 թ․ փետրվարի 28, ժամը՝ 17։00։
Հասցե` Գյուլբենկյան 38 (ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն), 5-րդ հարկ։
Akunq.net