|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահին քննարկում է «Տաշիր» ընկերությունների խմբից ՀԷՑ-ի լիցենզիան վերցնելու հարցը։
Իրավիճակը լարվեց մինչ նիստի սկսելը, երբ ներս մտավ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը։
ՀԾԿՀ նախագահը սպառնում էր լրագրողներին դուրս հանել դահլիճից։
Նշենք, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մինչ նիստի մեկնարկը նկատեց, որ ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հետ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կապ չունի, նա չպետք է լինի հանձնաժողովի նիստին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։
Փաստաբան Արամ Օրբելյանը նկատեց, որ Ռոմանոս Պետրոսյանը չունի լիազորություն՝ վարույթի շրջանակներում, կարող է որպես հրավիրված անձ մասնակցել, վարչական վարույթ է, Հանձնաժողովը պարտականություն ունի վկաների հրավիրելու, նիստի մասնակիցները, ՀԿԾՀ անդամները, հասարակությունը կարողանան գնահատել՝ արդյոք առկա են համապատասխան պատասխանատվության հիմքեր, թե՝ ոչ։
Մանրամասն՝ տեսանյութում։