Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուսումնասիրություններ եմ կատարել, որ մեր ազգային՝ Երևանյան պարբերական հիվանդության արմատները Ցեղասպանության տրավմատիկ հետևանքներն են՝ ըստ Yerkir.am-ի ասաց հոգեբան Արմեն Ներսիսյանը մամուլի ասուլիսում։
Նրա համոզմամբ՝ տրավմատիկ այդ սթրեսի հետևանքն այն է, որ մեզ մոտ ձևավորվել է ազգային հոգեբանություն՝ ուժեղների առջև հաճոյանալ և անմիաբան լինել։
«2005 թ-ից եմ դեռ այդ մասին խոսել՝ Թուրքիայում այդ մասին հոդված եմ տպագրել, որ նույնիսկ տարիներ հետո, անգամ 100 տարի հետո Ցեղասպանությունն իր հետևանքն ունի հայ ժողովրդի հոգեկան և ֆիզիկական առողջության մեջ»,-ասաց Արմեն Ներսիսյանը։
Վերջին պատերազմից հետո տրավմատիկ սթրեսի հետևանքները, նրա խոսքով, շատ նման են այն հիմքին, որ ունենք Ցեղասպանությունից հետո։
«Երևանյան պարբերական հիվանդության հիմքում դրված են այն տագնապները, վախերը, զայրույթը, չարությունը, որ ունենք, որովհետև դրանք չեն անցնում։ 100 տարի առաջ, երբ մեր ժողովուրդը ոչ մի հոգեբանական օգնություն չի ստացել, օրգանիզմը, ստիպված, ամբողջությամբ դա հաղթահարել է իր պաշտպանական մեխանիզմներով»,-բացատրեց նա։
Այդ վիճակի վրա, երբ այժմ էլ Քովիդի վիրուսի արհավիրքի տակ հայտնվեցինք, եկավ պատերազմը, այդ ամբողջ սուտ ինֆորմացիան, որով կերակրվեցինք ամիսներ, պատերազմի ավարտը իր հետևանքներով, և այս հոգեվիճակի մեջ ժողովրդին ասել այդ պարտության մասին, հոգեբանի համոզմամբ, նշանակում է չսիրել սեփական ազգը, և մեր ստրկամիտ հոգեվիճակով՝ ուժեղների առաջ հաճոյանալ։
Այս բոլորի ելքը, հոգեբանի համոզմամբ, մեր հոգեբանության փոփոխությունն է և առողջացումը։
«Դարեր առաջ էլ են նկարագրել, մեր ժամանակակից հոգեբաններն էլ նկարագրում են, որ այդ տրավմատիկ սթրեսն է եղել է պատճառը, որ այսօր այս օրին ենք․ ազգովի միայն ապրիլի 24-ին ենք միավորվում, հետո «էթնիկ ես»-ը դուրս է գալիս, և «եղունգ ունես՝ գլուխդ քորի» հոգվիճակով ապրում ենք»,-ասաց Արմեն Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ Ցեղասպանության ներքին խնդիրները՝ հետևանքները, մենք պետք է լուծեինք։
Մանրամասն՝ տեսանյութում․