Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մայրի» ՀԿ-ն սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոնը գործում է արդեն 7 տարի: Շահառուները հատուկ կարիքներով երեխաներն ու երիտասարդներն են:
Կենտրոնը ամենօրյա չորսժամյա դասընթացներ է կազմակերպում հատուկ կարիքներով այն երեխաների համար, ովքեր չեն կարող ներառվել հանրակրթական դպրոցի դասարաններում կամ նրանց համար, ովքեր արդեն ավարտել են դպրոցը: «Մայրի» ՀԿ-ի տնօրեն Զարուհի Մանուկյանը նշում է, որ կենտրոնի գործունեության նպատակը ոչ միայն հատուկ կարիքներով մարդկանց աջակցելն է, այլև նրանց անհատական կարողությունները զարգացնելու համար հնարավորություն տալը:
Այս կենտրում բոլոր դասերն իրականացվում են բուժական մանկավարժների և հոգեբանների հսկողությամբ: Հատուկ կարիքներով երեխաների ու երիտասարդների համար գործում են երաժշտաթերապիա և բազմաթիվ այլ խմբակներ` ձեռքի աշխատանքների, փայտագործության, կերամիկա/նկարչության, էվրիթմիայի, սպորտի, պարի, թատերական, այգեգործության, սովորեցնում են խոհանոցային հմտություններ: Ապրիլից կենտրոնը պետական աջակցություն կստանա:
Ըստ Զարուհի Մանուկյանի` մտադիր են ընդլայնել գործունեությունը: Մտահղացումը ծնվել է արցախյան երրորդ պատերազմից հետո:
«Մայրի»-ին հաջողվել գերմանացի գործընկերների ֆինանսավորմամբ ձեռք բերել նոր տարածք, որտեղ կառուցել են հացի փուռ և գործարկման համար աշխատանքի են հրավիրում արցախյան պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած երիտասարդներին: Մտադիր են նաև սոցիալական արթ-սրճարան հիմնել, կից` մանկական հրապարակ:
Զարուհի Մանուկյանն ասում է, որ այժմ փնտրում են խոհարարների, մատուցողների, դիզայներների, փայտագործությամբ զբաղվողների: Պատրաստ են անգամ աջակցել նրանց, ովքեր պարզապես սիրում են խոհարարությանը կամ ուզում են սերտել գեղեցիկ մատուցելու հմտությունները: Մանրամասների համար պետք է դիմել Երևանում գտնվող «Մայրի» կենտրո` Եղբայրության 11 կամ գրել «Mayri NGO բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն» ֆեյսբուքյան էջին: