Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Combilift ընկերությունը Լիբանանի իշխանություններին հաշվետվություն է ներկայացրել Լիբանանի հարավում Ազ Զահրանի նավթի պահուստարանի տարածքում վտանգավոր ռադիոքիմիական նյութերի առկայության մասին, որոնք սպառնալիք են ներկայացնում, հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնակատար Հասան Դիյաբը անվտանգության բարձրագույն խորհրդի ժողովին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նոր գործ կա, որը նույնպես սպառնալիք է ներկայացնում: Խոսքը Combilift ընկերության զեկույցի մասին է, որում նշված է Ազ Զահրանիի նավթի պահուստարանի պահեստում գտնվող վտանգավոր քիմիական նյութերի մասին: Ատոմային էներգետիկայի լիբանանցի փորձագետների հանձնաժողովի ստուգումից հետո հաստատվել է, որ այդ նյութերը բարձր գործակցով ռադիոակտիվ նյութեր են»,- Դիյաբի խոսքն է մեջբերել նախագահական պալատի մամուլի ծառայությունը, որտեղ ընթացել է ժողովը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրեն փոխանցված ընդհանուր անվտանգության ծառայության զեկույցի համաձայն՝ հայտնաբերված նյութերը իրական սպառնալիք են կրում: