|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման ներքո գտնվելու ժամանակ գնահատվել են ռիսկերը, այն տարածքները, որտեղ հնարավոր է նագրուզկայի ավելացում և իրականացվել կանխարգելիչ աշխատանքներ։ Այդ մասին հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Հաշվի առնելով, որ 2025 թվականի հուլիսի 21-ից ՀԷՑ-ը այլևս գտնվում է փոքրիկ խմբակի կառավարման ներքո՝ նրանք ոչ միայն չեն կարողացել կառավարել ռիսկը, այլև ստեղծել են նոր ռիսկեր, ինչը բոլորը զգացին իրենց բնականներում, առավել ևս այն մարդիկ, ովքեր շատ երկար, տևական ժամանակ չեն ունեցել հոսանք»,- ասել է Ղազինյանը։
Դա, նրա խոսքերով, նշանակում է ոչ միայն նյութական, այլև հոգեբանական վնասներ։ «Դա էլ նշանակում է, որ փոքրիկ խմբակը մտել է ձեր գրպանները և բնակարանները: Էլ չեմ ասում նրա մասին՝ կառավարման վերցնելուց հետո էականորեն, շեշտակի շատացել են բողոքները էլէկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ»,- նշել է Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: