կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-21 00:02
Աշխարհ

Հայաստանից ռադիոակտիվ նյու՞թ է տեղափոխվել Վրաստան

Հայաստանից ռադիոակտիվ նյու՞թ է տեղափոխվել Վրաստան

Կիրակի երեկոյան WikiLeaks-ը նոր փաստաթուղթ է հրապարակել՝ հայ-վրացական սահմանում տեղի ունեցած մի միջադեպի մասին:

 

Փաստաթուղթը պիտակավորված է եղել «կոնֆիդենցիալ» և հեղինակն է առաքելությունների պետի տեղակալ Քենթ Լոգսդոնը: Փաստաթղթի ամսաթիվն է 2009 թ.-ի հոկտեմբերի 21:

 

Փաստաթուղթը ամփոփ տեսքով ձեզ ենք ներակայացնում:

 

«Օգոստոսի 26-ին Հայասատնի երեք քաղաքացիների տեղափոխող ավտոմեքենան Սադախլոյի սահմանն անցնելով մտել է Վրաստան: Ավտոմեքենան «գամմա ազդանշան» է միացրել ճառագայթների հայտնաբերման մոնիտորի վրա: Վարորդը դա բացատրել է նրանով, որ վերջերս վիրահատվել է, որի ընթացքում ռադիոակտիվ իզոտոպ է ներարկվել իր մարմնի մեջ: Սահմանային ոստիկանները ընդունել են այս բացատրությունը՝ առանց որևէ փաստաթուղթ պահանջելու: Օգոստոսի 27-ին նույն մեքենան նույն սահմանագծով վերդարձել է Հայաստան, և նորից գամմա ազդանշանը միացել է: Այս ժամանակ հերթապահ ոստիկանները խուզարկել են մեքենան: Վրացի աշխատակիցները պարզել են, որ ավտոմեքենան ցեսիում-137-ով է աղտոտված եղել: Ամենաշատ ռադիացիան եկել է մեքենայի մեջ եղած կտորից: Բայց քանի որ խուզարկման արդյունքում ոչ մի ռադիոակտիվ նյութեր չեն հայտնաբերվել, ուղևորներին ետ են ուղարկել Հայաստան: Հետաքննությունների Դաշնային Բյուրոն այժմ Հայաստանի կառավարության հետ պարզում է այս դեպքը:»