|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Մի շարք ապարդյուն փորձերից հետո այսօր վերջապես հաջողվել է կանգնեցնել ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարված ատոմակայանի ռադիոակտիվ ջրի հոսքը դեպի օվկիանոս:
Ճապոնացի մասնագետները 1,5 հազար լիտր, այսպես կոչված` հեղուկ ապակի, նաեւ այլ քիմիական նյութեր են լցրել կայանի դրենաժային համակարգի ջրհորներում առաջացած ճաքերի մեջ: Ավելի վաղ դրանք փորձել են բետոնապատել կամ փակել հատուկ աբսորբենտով, սակայն` անօգուտ:
Օվկիանոս հոսած ջրի ռադիոակտիվությունը ժամում 1000 միլիզիվերտ է: Դա հարյուր անգամ գերազանցում է սահմանային չափաբաժինը, որ մարդը կարող է ստանալ 1 ժամում, եւ մահացու է: