Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակվում է «Ես եմ ծեծել» բողոքի ակցիան ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի դիմաց: Շուշիի ազատագրման մասնակից, ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն է ծեծել Վարդան Հարությունյանին և հիմա գնում է ոստիկանություն` այդ մասին տեղեկացնելու:
«Ծեծել եմ, որ էլ ափռ-ցփռ չխոսի, ազգային արժանապատվությունը չոտնահարի, որ էլ վայրահաչոցներ չարձակի մեր ազգային արժեքների նկատմամբ, որ ավելորդ չխոսի մեր եկեղեցու ու եկեղեցականների հասցեին, որ իմ մարտական ընկեր, Արցախի ազատամարտի մասնակից Հրանտ Մարգարյանին իր թոռնիկների մոտ չանպատվի»: Հարցին, թե քանի հոգով են ծեծել, պատասխանեց. «Միայն ես»:
Իսկ թե ինչպես պետք է հասկանալ այն փաստը, որ ևս 10 հոգի ներկայացել են ոստիկանություն` խոստովանական ցուցմունք տալու, Արտաշես Մխիթարյանը նշեց, որ երևի ցանկացել են խնայել իրեն` որպես պահեստազորի գնդապետ, դրա համար էլ որոշել են իրենց վրա վերցնել դաստիարակչական ապտակի ակտը: