Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բաղրամյան պողոտան բացելու մասին՝ Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունից հետո իշխանական քարզիչները սկսեցին ֆեյսբուքում մի արշավ, որով փորձում էին նսեմացնել շարժման մասնակիցներին և նրաց ներկայացնել պողոտան աղտոտող խուլիգաների կերպարով:
Վերջերս ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը շտապեց տեղադրել մի լուսանկար և գրել. «Խորհրդանշական լուսանկար է։ Բաղրամյան պողոտան այսօր»։
Շատ արագ պարզ դարձավ, որ սա, արդեն համատարած դարձած իշխանական քարոզչությունն է՝ կեղծ տեղեկություններով ամեն կերպ նսեմացնել իրենց քննադատողներին:
Լուսանկարն արված է 2017 թվականին 2017 թ․ սեպտեմբերի 25-ին ուկրաինական Մելիտոպոլ քաղաքի կենտրոնական փողոցն է՝ համերգից հետո: Ուկրաինական քաղաքի պողոտայի այս և այլ լուսանկարն հրապարակված են հետևյալ հոդվածում:
Այս կապակցությամբ գրառումներ են արել Հայրենիքի փրկության շարժման անդամները, մի շարք օգտատերեր՝ հրապարակելով Բաղրամյան պողոտայի այս պահի իրական լուսանկարները՝ նշելով, որ պողոտան միշտ մաքրվում է նստացույց իրականացնող քաղաքացիների կողմից։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ եւ ԱԺ փորձագետ Հրանտ Սարկիսովը գրել է.
«Քանի որ Բաղրամյան պողոտայում հավաքված են եղել իմ ընկերները, ում հետ եղել եմ մարտի դաշտում, ոմանց հետ սովորել եմ, ոմանց հետ զուտ շփվել եմ որպես մարդը մարդու հետ, ապա չարձագանքել չէի կարող։
Մի խումբ մարդիկ կամ մարդկանց մի խումբ ակտիվ տարածում են մի նկար որտեղ երեւում է աղբաշատ փողոց, այն վերագրելով Բաղրամյան պողոտային վիրավորելով իմ ընկերներին։
Այս փաստը ոչ այլ ինչ է քան մանիպուլյացիա, քանի որ հայտնի նկար որեւէ աղերս չունի ոչ Բաղրամյան պողոտայի հետ, ոչ էլ ընդդիմադիր իմ ընկերների հետ։
Նման հրապարակում արած յուրաքանչյուր անձ ոչ թե պարտավոր է լուռ ու մունջ իր կատարած հրապարակային զրպարտությունը, վիրավորանքը հեռացնելու այլ նաեւ ներողություն խնդրելու ու հրապարակային հերքելու»։
Գրառումից մոտ երկու ժամ հետո,ֆեյսբուքում տարածված հակափաստարկենրից հետո, Չախոյանը ջնջեց իր լուսանկարը և գրառումը, որը սակայն հասցրել էին տարածել 125-ից ավել օգտատեր: