Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի հեղինակավոր «Քադիր Հաս» համալսարանը, ինչպես ամեն տարի, ամբողջ երկրով մեկ սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել՝ պարզելու բնակչության տեսակետը քաղաքական, տնտեսական, հասարակական հարցերի վերաբերյալ։
Այսպես հարցումներից մեկի համաձայն՝ հարցվողները պատասխանել են, թե «որ երկրներն են Թուրքիայի համար վտանգ ներկայացնում»։ Հարցվածների 33.6 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ն է, 10.6 տոկոսի կարծիքով՝ Իսրայելը, 7.4 տոկոսի կարծիքով՝՝ Հայաստանը։
Թուրքիայի մյուս թշնամական հարևանը՝ Հունաստանը, որի հետ Թուրքիան այժմ ուղղակի և անուղղակի առճակատման մեջ է՝ հատկապես Միջերկրական ծովում թուրքական ապօրինի գործողություններով պայմանավորված, 4-րդն է՝ 5.2 տոկոսով։
«Ո՞ր երկրներն են Թուրքիայի ընկերները» հարցին ի պատասխան՝ թուրքերը նշել են Ադրբեջանը՝ 34.4 տոկոս, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՝ 22.0 տոկոս, Վրաստանը՝ 9.2 տոկոս։
Հարցին՝ թե «ո՞րն է Թուրքիայի արտաքին քաղաքականության համար ամենակարևոր խնդիրը», հարցվածների 23.5 տոկոսը պատասխանել է՝ երկրի սահմաններին առկա ահաբեկչությունը, ԱՄՆ–ի հետ հարաբերությունները և քրդերը Սիրիայում։
Հարցվածների 4.1 տոկոսն էլ կարծում է, որ կարևոր խնդիր է նաև Հայաստանի հետ հարաբերությունները։