կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-28 11:48
Տարածաշրջան

Սպանված իրանցի գիտնականը Իսրայելում հայտարարված էր որպես ազգային անվտանգության սպառնալիք

Սպանված իրանցի գիտնականը Իսրայելում հայտարարված էր որպես ազգային անվտանգության սպառնալիք

Երեկ սպանված իրանցի գիտնականին Իսրայելն արդեն որակել էր որպես ազգային անվտանգության սպառնալիք։

Մոհսեն Ֆախրիզադեին սպառնալիք էր որակել ոչ թե հասարակ իսրայելցի պաշտոնյա, այլ անձամբ երկրի երկարամյա ղեկավար Բինյամին Նեթանյահուն։ Երկու տարի առաջ Իսրայելի վարչապետը նրան անվանել էր իրանական միջուկային ծրագրի մեջ ներգրավված հիմնական դեմքերից մեկը: Նույնիսկ ավելի վաղ՝ 2015-ին, փորձ էր արվել սպանել Ֆախրիզադեին, բայց նա ողջ էր մնացել։