Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 21-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերը վերջին 17 ամսվա ընթացքում առաջին հարվածներն են հասցրել Սիրիայի հյուսիսում, որը գտնվում է քուրդ աշխարհազորայինների վերահսկողության տակ: Այս մասին կիրակի հաղորդել է France-Presse- ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված «Սիրիայի մարդու իրավունքների դիտորդարան» (SOHR) հասարակական կազմակերպության տվյալները:
«Թուրքական կործանիչը թիրախավորել է Սիրիայի ժողովրդավարական ուժերի դիրքերը Սայդա գյուղում՝ Այն Իսայի մոտակայքում»,- ասվում է լոնդոնյան կենտրոնի հայտարարության մեջ:
Ըստ SOHR-ի՝ սա Թուրքիայի առաջին օդային գրոհն է Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի դիրքերի վրա։ Այդտեղ ռաջնային դեր են խաղում քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը, որոնց պաշտոնական Անկարան համարում է «ահաբեկչական կազմակերպություն», այն բանից հետո, երբ թուրքական բանակը 2019 թվականի հոկտեմբերին ավարտեց հարևան Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:
Այս գործողությունը, որն ընդհատվել է նախ՝ Վաշինգտոնի, ապա նաև Մոսկվայի հետ Անկարայի կնքած երկու համաձայնագրերից հետո, թույլ տվեց Թուրքիային՝ վերահսկողություն հաստատել Սիրիայի հյուսիսում՝ այսպես կոչված «անվտանգության գոտում»՝ շուրջ 120 կմ երկարությամբ և 32 կմ խորությամբ: Այնուամենայնիվ, Ռաքքա նահանգի Այն Իսա քաղաքը մնացել է քրդերի ձեռքում, և վերջին ամիսներին Անկարան, այսպես կոչված Սիրիայի ազգային բանակի (որոնց զինյալները կռվել են Արցախում՝ Ադրբեջանի կողմից) դաշնակից զինյալների հետ փորձում էր վերահսկողություն հաստատել դրա վրա:
Ըստ SOHR–ի՝ ավիահարվածները տեղի են ունեցել կատաղի բախումների և «ուժգին հրթիռային հարվածների» ֆոնին՝ Այն Իսա շրջանի առաջնագծերում՝ քրդերի և թուրքամետ ՍԱԲ–ի ուժերի միջև:
«Վերջին 24 ժամվա ընթացքում երկու կողմերի միջև ծանր մարտերը շարունակվել են: Թուրքական զորքերը դժվարացել են առաջ շարժվել այն բանից հետո, երբ քրդերը ոչնչացրել են թուրքական տանկ»,- հայտնում է SOHR-ը: