կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 16:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գուցե Փաշինյանն ասի՝ Covid-ը մեծ ծավալ ունի, հրաժարվում եմ ընտրություններից․ Սաղաթելյան

Փաշինյանի գրառմանը, թե հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են կազմակերպելու չենք հավատում, որովհետև գուցե այդ ընթացքում Խորհրդարանը վարչապետ ընտրի, գուցե Նիկոլ Փաշինյանն ասի, որ երկրում Covid-ը մեծ ծավալ ունի, հրաժարվում եմ ընտրություններից՝ ըստ Yerkir.am-ի հնարավոր զարգացումների մի քանի սցենար հայտնեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում ասուլիսի ժամանակ։

«Շատ կարևոր բան գոյություն ունի՝ ինչո՞ւ չի հանում ռազմական դրությունը․ կարո՞ղ է որևէ մեկը բացատրել՝ մեր երկրում պատերազմից անցել է 5 ամիս, ինչո՞ւ է գործում ռազմական դրության ռեժիմը»,-հարցրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ որևէ հիմք չունեն Փաշինյանին հավատալու, որովհետև նա հայտնի է իր խաբելով։

Բողոքի ակցիաների ավարտի հարցի պատասխանը, ըստ Սաղաթելյանի, Փաշինյանի թիմի մոտ է․ եթե ուզում են ստեղծված իրավիճակից երկիրը դուրս գա, նրանց առաջարկվել է ձևը՝ պետք է գնան ընդառաջ․ «Բայց այդ մարդը բռնել է աթոռից, պոկ չի գալիս»։

Նա նշեց, որ մարտավարությունը կարող է փոխվել՝ կարող են Բաղրամյանը բացել, այլ պողոտա փակել, բայց այս պահին որոշում ունեն, որ շարունակելու են փակ պահել Բաղրամյան փողոցը։

Իշխան Սաղաթելյանը վերահստատեց, որ Նիկոլը հանձնել է և շարունակում է հանձնել, իր մեկ օր ավելի մնալը սպառնալիք  է մեր անվտանգությունը։

Մինչ այդ նա նշել էր՝ նույնիսկ եթե մնանք մենակ, ՀՅԴ-ն շարունակելու է ամբողջ ծավալով պայքարել, որ Փաշինյանը հեռացվի։

Մանրամասն՝ տեսանյութում․