Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գաղտնալսման հրապարակված երկրորդ մասից ես հասկացա, որ ԱԱԾ ղեկավարն ավելի պետականամետ է, քան Նիկոլ Փաշինյանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով` գաղտնալսման երկրորդ մասը այս իշխանություններին զրկեց իրենց կողմից շահարկված այն թեզից, որ Հայաստանում այլևս չկա քաղաքական կոռուպցիա, և դատարաններն անկախ են:
«Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները դատավորներին փոխանցում են վարչապետի որոշումները, իսկ դրանք քաղաքական են, և այդ քաղաքական որոշումները, որոնք բխում են վարչապետի անձնական շահերից ու տեսակետներից, վերածվում են դատական ակտերի։ Նման խայտառակ արդարադատության մասին խոսելը Հայաստանում, չգիտես` ինչու, դարձել է արգելված։ Գաղտնալսումից ես մի հետևություն էլ արեցի` հասկացա, որ ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մտածողություն ունի և գուցե ավելի լավ վարչապետ լիներ, քան Նիկոլ Փաշինյանն է», - շեշտեց Աշոտյանը:
Նա հիշեցրեց Փաշինյանի այն հայտարարությունը, թե իր կառավարությունը միակն է, որ դեմ չկան կոմպրոմատներ: «Պարո´ն Փաշինյան, փաստորեն, ձեզ վրա կան բազմաթիվ կոմպրոմատներ: Սա արդեն երկրորդ ձայնագրությունն է, Աստված գիտի, թե քանիսը կան, ինչ այլ խոսակցություններ կան: Եթե մեկին հաջողվել է գաղտնալսել, իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ նման հնարավորություններ չունեն հենց Հայաստանի ռազմավարական հակառակորդները: Սա շատ մտահոգիչ է: Ես չգիտեմ՝ ով է այս ձայնագրությունն արել, բայց եթե մեկն արել է, ի՞նչ գիտենք, որ մյուսները չեն կարող դա անել»,- ասաց Աշոտյանը: