|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Սաուդյան Արաբիայի կառավարությունը, որը 2020 թվականից սատարում է «Արտադրված է Թուրքիայում» պիտակով ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտին, փակել է հինգ թուրքական դպրոցներ Մեքքայում և Մեդինայում. հայտնում է Sözcü թերթը:
«Չնայած Անկարայի բոլոր ջանքերին՝ արաբական ամենամեծ միապետության կառավարությունը դեռ 2020-ի վերջին էր որոշել դադարեցնել թուրքական կրթական հաստատությունների գործունեությունը սաուդյան քաղաքներում, որտեղ գտնվում են հիմնական իսլամական սրբությունները»,- նշում է Sözcü-ն՝ վկայակոչելով Ահմեթ Էմրե Բիլգիլիին՝ Թուրքիայի կրթության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային:
«Մենք աշխատում ենք դպրոցները վերաբացելու ուղղությամբ»,- ասել է Բիլգիլին թուրքական թերթին: