|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սաուդյան Արաբիան կարող է չեղարկել Թուրքիայի 4-ամյա բոյկոտը Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փետրվարին թագավորություն այցի ժամանակ։ Այս մասին գրում են թուրքական թերթերը:
Էրդողանը փետրվարին կայցելի Սաուդյան Արաբիա։ Այս մասին մեկ ամիս առաջ հայտարարել էր Թուրքիայի ղեկավարը՝ պատասխանելով բոյկոտի մասին հարցին։ Արաբական միապետության կողմից միակողմանի բոյկոտն առաջացրել է 2,8 միլիարդ դոլար արտաքին առևտրի դեֆիցիտ, քանի որ Թուրքիան չկարողացավ պատասխան պատժամիջոցներ կիրառել թագավորության դեմ, ինչի համար թուրքական կառավարությունը քննադատության էր ենթարկվել թուրքական ընդդիմության կողմից:
Հիշեցնենք, որ 2020 թ. հոկտեմբերց Սաուդյան Արաբիան սկսել էր թուրքական ապրանքների բոյկոտը և կոչ արել հրաժարվել Թուրքիա այցելությունից ու այնտեղ անշարժ գույք գնելուց: