կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 16:32
Տարածաշրջան

Հունաստանը տասը տարում փակել է 126 թուրքական դպրոց

Հունաստանը տասը տարում փակել է 126 թուրքական դպրոց

10 տարվա ընթացքում Հունաստանի իշխանությունները փակել են 126 թուրքական դպրոց. հայտարարել է թուրքական Ազգային փոքրամասնությունների դպրոցների միության ղեկավար Ահմեդ Քարան։

Yeni Şafak թերթին տված հարցազրույցում Քարան հայտարարել է, որ Արեւմտյան Թրակիայի թուրքերի վերջին բողոքի ակցիան ուղղված էր հունական իշխանությունների կրթական քաղաքականության դեմ։ Նրա խոսքով՝ համայնքը կշարունակի բոյկոտել դպրոցները, եթե Հունաստանի իշխանությունները շարունակեն ոտնահարել թուրքերի կրթության իրավունքները. «10 տարի առաջ մենք ունեինք 229 դպրոց փոքրամասնության համար, իսկ այժմ դրանց թիվը հասել է 103-ի` տարրական և միջին»:

Քարան նշել է, որ Հունաստանի իշխանությունները թուրքերին թույլ չեն տալիս նոր դպրոցներ բացել, իսկ հույն մանկավարժները հաճախ փորձում են շահարկել թուրք ծնողներին և խնամակալներին՝ ասելով, որ իրենց երեխաները պետք է գնան պետական դպրոցներ։ Նաև Արևմտյան Թրակիայի թուրքերը պահանջներ ունեն դասագրքերի նկատմամբ. «Դպրոցներում դասավանդվող դասագրքերը չեն պարունակում թարմացված տեղեկատվություն, քանի որ Հունաստանի կառավարությունը հավանություն չի տալիս Թուրքիայի կողմից ուղարկված թարմացված դասագրքերի բովանդակությանը»: