կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 20:24
Քաղաքական

Էս Ջեյհունին բան ասող չկա՞. լավ, դուք ո՞նց եք ապրում. Զոհրաբյան

Էս Ջեյհունին բան ասող չկա՞. լավ, դուք ո՞նց եք ապրում. Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«Էս Ջեյհունին բան ասող չկա՞

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահին ասել է, որ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է եւ որեւէ ռազմագերի էս պահին Ադրբեջանում չկա:

Իսկ նրանք, ովքեր գերեվարվել են նոյեմբերի 10-ից հետո, ըստ Ադրբեջանի՝ դիվերսանտներ են։

Էս կատեգորիկ ֆոնին, Ալիեւը իր գոհունակությունն է հայտնում Նիկոլի իշխանությունից, հայտարարելով՝ «Հայաստանի գործող իշխանությունը, իմ տպավորությամբ, քայլեր է ձեռնարկում մոռանալու պատերազմն ու մեզ հետ սկսելու բարիդրացիական հարաբերություններ, ինչը մենք ողջունում ենք»։

Սա Ալիեւի խոսքի ուղղակի մեջբերումն էր։

Հիմա հարց՝ որ քայլեր եք ձեռնարկում պատերազմը մոռանալու, Ադրբեջանի հետ հարեւանություն անելու ու էժան թուրքական սխտոր առնելու, ձեր տարածաշրջանային բիզնես պարտնյոր Ալիեւից ու իր Ջեյհունից ինչի՞ չեք պահանջում միջազգային հարթակներում էշություններ դուրս չտալ։

Ու Նախիջեւանի միջանցքի հետ կապված տարածաշրջանային էս սիրավեպը ինչի՞ չեք դադարեցնում, մինչեւ վերջին ռազմագերին չլինի Հայաստանում։

Լավ, դուք ո՞նց եք ապրում»: