կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-17 17:14
Հասարակություն

Դեռ ոչ մի լավ բան էս իշխանությունից չենք տեսել․ Մեր տան մեջ վախվխելով ենք ապրում․ Քարահունջի բնակիչ

Վախի մեջ ենք քնում, ադրբեջանցու նշանառության տակ ենք։ Ես ընտրել եմ հանուն անվտանգ կյանքի։ Այս մասին Yerevan.Today-ի թղթակցին ասաց Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի բնակիչներից։

Նշենք, որ այսօր ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։

«Մենք ուզում ենք լավ լինի,  վախի մեջ չապրենք։ Դեռ ոչ մի լավ բան էս իշխանությունից չենք տեսել։ Մեր տան մեջ վախվխելով ենք ապրում։ Երազում ենք անվտանգության ու մի քիչ մեր կյանքի բարելավման համար»,- ասաց նա։