Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Եռաբլուր»-ի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Հովհաննեսը (Դադիվանքի վանահայրը), միացավ Բագրատ Սրբազանի գլխավորած երթին։ «Վերջնական նպատակն է՝ արդարություն և հաղթանակ՝ նաև Արցախի համար»,- ասաց նա։
«Արցախը մենք՝ հայ ժողովուրդը պետք է պահեր, ոչ թե ուրիշները»,- Արցախն ու Դադիվանքը պահելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան ասաց Տեր Հայրը։
Տեր Հովհաննեսի խոսքով՝ երեք պայման են դրել իրենց առաջ. «Առաջին պայմանն այն էր, որ պետք է ինտեգրվեինք, որն անհնար էր, թուրքի լծի տակ ապրելը, երկրորդը՝ պատերազմել, որը նույնպես անհնար էր, քանի որ Հայաստանն այլևս մեր երաշխավորը չէր։ Սկզբում ասաց, որ երաշխավորմ է, հետո հետ քաշվեց։ Երրորդ պայմանն այն էր, որ պետք է թողնեինք, հեռանայինք։ Ընտրեցինք երրորդ տարբերակը։ Ես այս իշխանությանը չեմ ընդունում, չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պետք է կտրես։ Այն ձեռքն էլ պետք է կտրես, որը ստորագրել է, որ Արցախն Ադրբեջան է։ Ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը»։
Մանրամասն՝ տեսանյութում։