կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-30 09:55
Իրավական

Ուշագրավ մանրամասներ Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված հայ գործարարի մասին. «Հրապարակ»

Ուշագրավ մանրամասներ Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված հայ գործարարի մասին. «Հրապարակ»

«Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված հայ գործարարի մասին։ Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված, ապա իրավապահներին հանձնված հայ գործարարը՝ Արամ Պետրոսյանը, պարզվում է, ժամանակին Հայաստանում բարձր պաշտոն Է զբաղեցրել։ Նա եղել է ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի խորհրդականը, համակարգել է տնտեսական վարչության աշխատանքը։ Գործարարին ճանաչող մեր աղբյուրը պատմեց, որ Արամ Պետրոսյանը Ռուսաստանում բիզնեսներ է ունեցել, 90-ականների սկզբին եկել է Երևան մի բանի օրով, տարբեր շրջանակներում ասել, թե կարելի է Հայաստանում բիզնես-մթնոլորտը լավացնել։ Այդ խոսքերը հասել են այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին, և վերջինս հրավիրել է նրան զրուցելու։ Արդյունքում առաջարկել է նշանակել խորհրդական։ Եվ, ահա, Արամ Պետրոսյանն իր ընկերների հետ որոշել Է առաջին հերթին Երևանի մանկական երկաթուղին վերանորոգել։ «Մեքենայով զբոսնելու ժամանակ անցանք լրիվ քանդված «Նաբերեժնիով», քննարկեցինք՝ որպես առաջին քայլ, մանկական երկաթուղին վերականգնելու հարցը։ Վանոյին ասացինք, ոգևորվեց, կարծեմ մի 8-10 մեքենա ասֆալտ ես բերեցի Սևանից, Արամը կոորդինացնում Էր ողջ պրոցեսը, Վանոն գտավ շոգեքարշը վերականգնողներին, քանդակագործները 100-ական դոլար ստացան, կարծեմ, և որսորդական զենքի թույլտվություն։ Գեղեցիկ բացում եղավ»,–պատմում է մեր աղբյուրը՝ նշելով, որ դրանից հետո մի բանի նախաձեռնություն Էլ Է եղել։ Որոշ ժամանակ անց, սակայն, գործարարը Վանո Սիրադեղյանի հետ խնդիրներ Է ունեցել, աշխատանքից հեռացվել է և դատվել, ասում են՝ տնտեսական չարաշահումների պատճառով»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։