|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրեննելը գերմանական ընկերություններին նամակներ է ուղարկել, որոնցում զգուշացրել է դրանց նկատմամբ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շինարարությանը աջակցելու համար. հայտնում է Евронюз-ը:
Ըստ դիվանագետի` «Հյուսիսային հոսք-2»-ի և «Թուրքական հոսք»-ի պատճառով Ուկրաինայով գազի եվրոպական մատակարարումները ավելցուկային կդառնան, և Կիևը կկորցնի իր նշանակությունը անվտանգության քաղաքականության ոլորտում:
Գերմանիայի ԱԳՆ-ն արաձագանքել է դեսպանի քայլին` նշելով, որ նրա գործողությունները չեն համապատասխանում դիվանագիտական պրակտիկային: