կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 16:08
Աշխարհ

Իրանը կշարունակի ռազմածովային զորավարժություններ անցկացնել Չինաստանի ու Ռուսաստանի հետ

Իրանը կշարունակի ռազմածովային զորավարժություններ անցկացնել Չինաստանի ու Ռուսաստանի հետ

Մեջբերելով Իրանի բարեկամ ու դաշնակից երկրների հետ դաշինքներ կազմելու՝ Իրանի կարողությունը՝ Իսլամական Հանրապետության ՌԾՈՒ հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ երկիրը կշարունակի համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել Չինաստանի և Ռուսաստանի հետ: Այս մասին մարտի 9-ին հայտնել է իրանական Mehr News գործակալությունը:

«Առաջատար ռազմածովային ուժեր ունեցող խոշոր երկրները պատրաստ են համատեղ զորավարժություններ անցկացնել Իրանի ռազմածովային ուժերի հետ,- ասել է Ռազմածովային ուժերի համակարգման գծով հրամանատարի տեղակալ, ծովակալ Համզե Ալի Քավիանին:- Սա ցույց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը շատ բարձր ներուժ ունեն ծովում և բաց ջրերում»։

Ըստ ռազմական պաշտոնյայի՝ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նավատորմը բավականաչափ ուժեղ է՝ ապահովելու համար անվտանգությունը Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Հնդկական օվկիանոսի հյուսիսում և այնտեղ, որտեղ պահանջում են Իրանի Իսլամական Հանրապետության շահերը:

«Մեծ ռազմածովային տերությունների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության՝ բարեկամական, եղբայրական և իսլամական երկրների հետ դաշնակցային հարաբերություններ ստեղծելու կարողությունը»,- ասել է Քավիանին: