կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-08 12:53
Աշխարհ

Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա

Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա

Սաուդյան Արաբիայում նավթային մի քանի օբյեկտներ հարձակման են ենթարկվել հութի ապստամբների կողմից: Այս մասին հայտնում է Bloomberg- ը՝ հղում կատարելով երկրի էներգետիկայի նախարարությանը:

Ծովից հարձակման է ենթարկվել նավթի պահեստարանը Պարսից ծոցի ափին գտնվող Ռաս Տանուրա նավահանգստի արտահանման տերմինալում, որը համարվում է աշխարհում առավել պաշտպանված նավթային օբյեկտը:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ տերմինալը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից: Բացի այդ՝ հրթիռի մի բեկոր ընկել է բնակելի համալիրի մոտ, որտեղ ապրում են Saudi Aramco ազգային նավթային ընկերության աշխատակիցները: Նախարարության խոսնակը հայտնել է, որ երկու գրոհների արդյունքում ոչ ոք չի տուժել, իսկ երկրի նավթային ենթակառուցվածքին վնաս չի հասցվել:

Դրանից առաջ Էր Ռիադի գլխավորած ռազմական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել է, որ որսացել են հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են հարևան Եմենի՝ հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

Նշվում է, որ Ռաս Տանուրայի վրա հարձակումը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի կողմից Սանայում և Եմենի այլ նահանգներում հութիների թիրախների դեմ զանգվածային հարձակման հաջորդ օրը:

Bloomberg-ը գրում է, որ գործարանի վրա այս հարձակումն ամենալուրջն էր 2019-ի սեպտեմբերից ի վեր, երբ հութիներն անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ կիրառեցին ընկերության առանցքային նավթավերամշակման գործարանի և երկու հանքավայրերի վրա: