Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ArmLur.am-ի հարցազրույցը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ Հովհաննես Թամամյանի հետ:
– Ունեմ, իհարկե, ունեմ: Նախ ողջունում եմ իմ բոլոր հայրենակիցներին: Ես, որպես մտահոգ քաղաքացի, որը երբեք չի եղել կուսակցական, այլ ավելին 40 տարի ուսադիր կրող՝ շարքայինից-գեներալ, չէի կարող լուռ մնալ: Այս ծանրագույն վիճակից դուրս գալու համար իմ լուման պետք է ներդնեմ:
– Ոչ: Պատճառը մեկն է: Ես 40 տարի անմնացորդ ծառայել եմ հայրենիքիս, պետությանս, ունեմ ծանրագույն լումա հանցագործության բացահայտման գործում, իմ ազգանունը Թամամյան է և ես կոչ ունեմ: Սիրելի ոստիկաններ, ուզում եմ վստահեցնել, որ ես հոգով սրտով ձեզ հետ եմ, ոչ մի անգամ քաղաքականությամբ չեմ զբաղվել և միշտ ասել եմ՝ պետական մարդ եմ ծառայում եմ իմ պետությանը: Մարդ եմ, որը միշտ մտածել է ամեն մի ոստիկանի մասին, ինձ հետ աշխատած յուրաքանչյուր ոստիկան դա կարող է ապացուցել: 40 տարիների ընթացքում ոչ մի բարդ իրավիճակում իրենց միայնակ չեմ թողել: Հիմա վստահ ասում եմ՝ կարող եք չլսել այսօրվա ձեր ոստիկանապետին: Լավ գիտեք՝ նա իր նեղ շրջապատում ասել է, որ հասկանում է ռիսկերը այսօրվա: Խնդրում եմ չհավատաք նրա ոչ մի խոսքին, ասածին, վերջում ինքը բոլորիդ փուռը կտա ու կփախնի, իսկ դուք արդեն հասկանում եք որտեք կհայտնվեք:
– Դուք նախկին իշխանությունների ժամանակ եղել եք համակարգի հիմնասյուներից, ազդեցիկ, ուժեղ, նաեւ մարդ ծեծող գեներալ: Հիմա ո՞րն է ձեր ասելիքը. չենթարկվե՞լ հրամանի:
– Այո, անօրինական հրամաններին պետք չի ենթարկվել: Սիրելի ոստիկաններ, դուք գիտեք, որ այսօրվա իշխանավորները հայրենիք չունեն, սրանց հայրենիքը սորոսն է, այդ կույտը գնացող է, մենք իրար հետ պիտի լինենք: Մեր անցած 40 տարիները ոստիկանական համակարգում եղել են շատ բարդ, ցավոտ, որ անկախ մեր կամքից հայտնվել ենք տարբեր քննչական կառույցներում: Սիրելի ոստիկաններ ով ինչ համակրանք և ինչ ցանկություն մեզ երբեք չի հետաքրքել, մենք ծառայել ենք բոլորին Ուստի ձեզ ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ ավելի խելամիտ լինեք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: