կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-18 11:10
Քաղաքական

ԵԿՄ հանրագումարին ներկա էին նաև Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը

ԵԿՄ հանրագումարին ներկա էին նաև Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը
«Շաբաթ օրը տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին ներկա էին նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը»,- գրում է «Ժողովուրդը»։

 

«Ժողովուրդ»-ը զրուցել է Մ. Օհանյանի հետ։ Ներկայացնում ենք հարցուպատասխանից մի հատված" 

 

–Պարոն Օհանյան, ԵԿՄ համագումարին պաշտոնապես հրավիրե՞լ էին։

 

–Այո, հրավիրատոմս էի ստացել ԵԿՄ-ից ու գնացել էի։ ԵԿՄ-ն, ինձ թվում է, հասարակական կազմակերպություն է բոլորիս համար։ Ի՞նչ, Ձեզ թվում է՝ առանց հրավերի կարո՞ղ էի գնալ այնտեղ։

 

–Բայց Դուք ի՞նչ առնչություն ունեք ԵԿՄ– ի հետ։ Ինչո՞ւ էին նաև Ձեզ հրավիրել այն
դեպքում, երբ շատ ազատամարտիկներ անգամ հրավիրատոմս չէին ստացել։

 

–Դուք գտնում եք, որ ես ԵԿՄ-ի հետ կապ չունե՞մ, եղավ։ Ես ասելու բան չունեմ։ Արդեն ասացի, որ հրավիրատոմս ստացել եմ, իսկ մինչև հրավիրատոմսն էլ զանգել հարցրել են, ասել են՝ քաղաքում լինելու ես, ասել եմ երևի, հրավիրատոմսս բերել տվել են, ես էլ գնացել մասնակցել եմ համագումարին։

 

–Իսկ այժմ Դուք ինչ գործունեություն եք ծավալել, ինչո՞վ եք զբաղվում։

 

–Չեմ կարծում, թե հասարակությանը դա հետաքրքրում է։ Իսկ եթե Ձեզ է հետաքրքրում, ասեմ, որ ես այժմ զբաղված եմ իմ ամենօրյա հոգսերով, իմ գործերով եմ զբաղված, իմ էրեխեքով ու իմ ընտանիքով։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։