|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայաստանի իշխանությունները եթե արժանապատվության զգացում ունենային, ապա պետք է ինքնասպան լինեին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո: Այս մասին հինգշաբթի ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Նոյեմբերի 10-ին իշխանությունները պետք է ծնկի իջնեին և ներողություն խնդրեին ժողովրդից: Եվ եթե նրանք արժանապատվություն ունենային, ապա ինքնասպան պիտի լինեին»,- նշեց նա:
Ըստ Քոչարյանի՝ եթե ներկայիս իշխանությունները իսկապես մտածեին երկրի մասին, ապա իրենց տեղը կզիջեին մարդկանց, որոնք ունակ են բանակցել:
«Իհարկե, մեզ դուր չի գալիս համաձայնագիրը: Բայց լավ պայմանավորվածություն ունենալու համար պետք է պատերազմներ հաղթել կամ գոնե չպարտվել: Ստորագրված փաստաթուղթը շարադրված է 1,5 էջում: Նման հարցերը չեն կարող լուծվել 1,5 էջով: Պետք է առանձին մանրամասների վերաբերյալ մշակել բազմաթիվ փաստաթղթեր»,- ասել է նա։
Ըստ նախագահի՝ իշխանություններն ի վիճակի չեն դա անել՝ ո՛չ մտավոր, ո՛չ մասնագիտական, ո՛չ էլ բարոյական առումով: Քոչարյանը նշել է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը չի կարող համարժեք բանակցություններ վարել Ղարաբաղի հարցի շուրջ: