Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները վաղը՝ հունվարի 30-ին, կգնան Ազգային ժողով` հանդիպելու ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս մասին 24News-ը տեղեկացել է ծնողներից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով Անդրանիկ Քոչարյանի հետ, որից հետո նրանք հանդիպել էին Քոչարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հավաստիացում ստացել, որ առաջիկայում քննարկում կկազմակերպվի և իրենց հուզող հարցերը կուսումնասիրվեն։
Ծնողները պահանջում են, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարները ներկա լինեն հանդիպմանը՝ գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, քննչական կոմիտեի ղեկավարը, առողջապահության նախարարը, և տեղեկացնեն, թե ինչ աշխատանքներ են տարվում գերիների հարցով, ինչպես նաև՝ ԴՆԹ փորձաքնությունների վերաբերյալ տեղեկություն փոխանցեն։
Արդյոք վաղվա փակ հանդիպմանը գերատեսչությունների ծնողները ներկա կգտնվեն, թե ոչ, ծնողները դեռևս չգիտեն, բայց փակ հանդիպմանը մասնակցելու է շուրջ 15 ծնող։