Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերքաննիչ քրեական դատարանը մերժեց մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, մերժեց բավականին դողդողացող ձայնով, ամեն ինչը ընկալելի է, բայց իրավաչափ չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում։
«Ամեն ինչ կարելի է հասկանալ՝ ճնշումներ, դատարավորների նկատմամբ նոր որակի մոտեցումներ, բայց դրանցից յուրաքանչյուրը կապ չունի իրավունքի հետ։ Մենք եկել էինք դատարան՝ արդարադատության ակնկալիքով, կարծում էինք, որ այստեղ իրավաբանություն տեսնելու ենք, բայց, ցավոք, չտեսանք»,-նշեց նա։
Վարդևանյանը արձանագրեց, որ դատարանի կողմից բոլոր հարցադրումները նիստերի ընթացքում տպավորություն էին թողնում, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է վերացվի, որովհետև այդ հարցադրումներին դատարանը պատասխան չէր կարողանում ստանալ ո՛չ դատախազից, ո՛չ քննիչից։
«Ցավոք, ունեցանք հերթական անգամ քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսևորման դեպքով կալանավորման ֆետիշացումը։ Ես ցավում եմ դրա համար, բայց մյուս կողմից ինչքան էլ ճնշումները կատարեն, վստահ եղեք, որ Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ՝ դրանում այլընտրանք չկա, երկրորդ կարծիք չկա»,-ասաց նա։
Արամ Վարդևանյանը նշեց, որ առաջիկայում գործը կմտնի առաջին ատյանի դատարան։
Մանրամասն՝ տեսանյութում․