Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս նախագիծը լինելու է ՀՀ տարածքից դուրս գտնվող մարդկանց իրապես հետապնդելու և նրանց կողմից թույլ տրվող արտահայտությունները անհետևանք չթողնելու մասին։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմգբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով իր, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար։
«Մենք տեսել ենք, թե ինչպես ՀՀ հարևան՝ իրականում թշնամի երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչպիսի արտահայտություն է իրեն թույլ տալիս․ խոսում են Սյունիքի մասին, խոսում են մեր Երևան քաղաքի, մեր Սևանի մասին և իրենց զառանցանքների պայմաններում փորձում այդ ամենը, ՀՀ պատկանելության տեսանկյունից, կասկածի տակ դնել։ Կարծում ենք՝ սա լավ հնարավորություն կլինի նման արտահայտություններ թույլ տվողներին, որոնք կգտնվեն ՀՀ տարածքից դուրս, ենթարկելու քրեական հետապնդման։ Այս գործիքը թույլ կտա հետախուզում հայտարարել նման արտահայտություններ թույլ տվող անձանց նկատմամբ»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա քրօրենսգիրքը նման արտահայտությունները քրեորեն հետապնդելի արարք չի համարում, կոչերը որոշակիորեն համարում է, բայց ոչ այն տրամաբանությամբ, որով իրենք են առաջարկում։
Մանրամասն՝ տեսանյութում։