|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Երեկ ընդդիմությունը երթ արեց, Արաբկիրից քայլեցին մինչեւ Ֆրանսիայի հրապարակ։ Ճանապարհին մի քանի կանգառ արեցին։ ՀՔԾ-ի վրա ձվեր նետեցին՝ որպես բողոքի նշան կեղծ քրեական գործեր հարուցելու դեմ, ապա կանգ առան ՀՀ նախագահի նստավայրի եւ ԱԺ-ի մոտ։
Հիշեցին, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը կարգադրել էր բացել այդ շենքերի դարպասները, որ մարդիկ ազատ ելումուտ անեն իրենց պատկանող շենքեր։ Իսկ հիմա ոստիկանական խիտ շարքն է ուղեկցում նրանց, իշխանության պարիսպները յոթ փակի տակ են, իսկ իշխանության ներկայացուցիչը սպառնում է, որ կարող են ժողովրդի վրա կրակել։ Երթերն այսուհետ ամեն օր են լինելու»,- գրում է թերթը։