|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արցախի Քարվաճառ տանող ճանապարհի շինարարությունը կսկսվի մարտին: 2020-ին կատարված աշխատանքների ու առաջիկա անելիքների մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալության խորհրդի նախագահ Սալեհ Մամեդովը. հաղորդում է Trend-ը:
Ըստ նրա,՝ ճանապարհը ներկայումս նախագծման փուլում է։ Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ՝ նոր ճանապարհ է կառուցվում անվտանգ տեղաշարժի համար: Նոր ճանապարհը կընթանա Գյանջա-Գոյգոլ երթուղով: Այժմ ադրբեջանական օկուպացիոն ուժերը օգտագործում են Թարթառ-Մարտակերտ-Քարվաճառ ճանապարհը։ Ճանապարհի նախագծրումը շարունակվում է շուրջ երկու ամիս։ Շինարարությունը կսկսվի մարտին և կիրականացվի թուրքական ընկերության հետ համատեղ: